Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանում կորոնավիրուսից տղամարդիկ ավելի հաճախ են մահանում

Հայաստանում կորոնավիրուսից տղամարդիկ ավելի հաճախ են մահանում

Հայաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է մեկ տարվա ընթացքում COVID-19-ից մահացածների թիվն ըստ սեռի և տարիքի:

Նախարարության տվյալներով՝ 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ը գրանցված 3919 մահերի 57 տոկոսը կազմել են տղամարդիկ, 43 տոկոսը՝ կանայք:

Նշվում է, որ միայն մեկ դեպքում է մահացածը 18 տարեկանից փոքր  եղել։ 63-ից բարձր տարիքի մահացած մարդկանց թիվը 3034 է (76%):

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանում տարիքային սահմանափակումներ են մտցվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար:

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …