Վիրավոր հայ զինծառայողները բուժումը կշարունակեն արտերկրում. Էջմիածին — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Վիրավոր հայ զինծառայողները բուժումը կշարունակեն արտերկրում. Էջմիածին

Վիրավոր հայ զինծառայողները բուժումը կշարունակեն արտերկրում. Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը հայտնում է, որ Գարեգին Բ Կաթողիկոսն ապրիլի 16-ին ընդունել է Արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած հինգ զինծառայողների:

Եկեղեցու աջակցությամբ նրանք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա՝ վերջույթների հետագա բուժման և պրոթեզավորման նպատակով։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը վիրավոր զինվորների կյանքը փրկելու համար, սակայն նրանք լրացուցիչ բուժման կարիք ունեն:

Հանդիպմանը Վեհափառը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում Հայ Առաքելական եկեղեցին կշարունակի օժանդակել վիրավոր զինծառայողներին` արտերկրի բուժհաստատություններում բուժվելու հարցում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մի քանի հարյուր հազար դոլարի օգնություն է տրամադրել առողջապահության նախարարությանը:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …