Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը հայտնում է, որ Գարեգին Բ Կաթողիկոսն ապրիլի 16-ին ընդունել է Արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած հինգ զինծառայողների:
Եկեղեցու աջակցությամբ նրանք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա՝ վերջույթների հետագա բուժման և պրոթեզավորման նպատակով։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը վիրավոր զինվորների կյանքը փրկելու համար, սակայն նրանք լրացուցիչ բուժման կարիք ունեն:
Հանդիպմանը Վեհափառը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում Հայ Առաքելական եկեղեցին կշարունակի օժանդակել վիրավոր զինծառայողներին` արտերկրի բուժհաստատություններում բուժվելու հարցում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մի քանի հարյուր հազար դոլարի օգնություն է տրամադրել առողջապահության նախարարությանը: