Լուկաշենկոն պատրաստ է օգնել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում — Rusarminfo
Շաբաթ , 15 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Լուկաշենկոն պատրաստ է օգնել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում

Լուկաշենկոն պատրաստ է օգնել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ ապրիլի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, օգնություն է առաջարկել Լեռնային Ղարաբաղի` պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման հարցում:

«Մեր հնարավորությունները դուք գիտեք։ Մենք այսօր նախարարների, մասնագետների հետ ևս մեկ անգամ կքննարկենք։ Եթե մենք պայմանավորվենք (մեզ մոտ միշտ այդպես է եղել), մենք միշտ կիրականացնենք մեր պայմանավորվածությունները»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է բելառուսական Belta գործակալությունը։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ առջևում շատ անելիքներ կան, և ինքը, որպես ադրբեջանցի ժողովրդի իսկական բարեկամ, պատրաստ է օգնել ծանր աշխատանքում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ալիևը հայտարարել է, որ  պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքել:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Փաստաբանները հրապարակել են Ադրբեջանում սպանված 19 հայ գերիների անունները

Իրավապաշտպան և փաստաբան Արտակ Զեյնալյանը հրապարակել է այն հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակը, որոնք …