Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ ապրիլի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, օգնություն է առաջարկել Լեռնային Ղարաբաղի` պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման հարցում:
«Մեր հնարավորությունները դուք գիտեք։ Մենք այսօր նախարարների, մասնագետների հետ ևս մեկ անգամ կքննարկենք։ Եթե մենք պայմանավորվենք (մեզ մոտ միշտ այդպես է եղել), մենք միշտ կիրականացնենք մեր պայմանավորվածությունները»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է բելառուսական Belta գործակալությունը։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ առջևում շատ անելիքներ կան, և ինքը, որպես ադրբեջանցի ժողովրդի իսկական բարեկամ, պատրաստ է օգնել ծանր աշխատանքում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքել: