Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղություն կնքել Հայաստանի հետ

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղություն կնքել Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 13-ին «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ:

Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, բայց դեռևս հետպատերազմյան իրավիճակը փխրուն է։ Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է երեք տարում Լեռնային Ղարաբաղում զարգացնել ենթակառուցվածքները։

«Կարծում եմ, որ առաջիկա երեք տարիների ընթացքում մենք կավարտենք բոլոր հիմնական ենթակառուցվածքային նախագծերը, կապված երկաթուղու, մայրուղիների, էլեկտրոէներգիայի արտադրության, ջրամատակարարման հետ», – հայտարարել Է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ այլեևս տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, սակայն մտահոգված է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է իր բանակի արդիականացման շուրջ, ինչը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ միջազգային հանրությունը Ալիևին խստորեն քննադատել է հայերին նվաստացնելու փորձի համար:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …