Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Կարասինն առաջարկել է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները

Կարասինն առաջարկել է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նոր ղեկավար Գրիգորի Կարասինը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ հետագա դերակատարությանը։

Խոսելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքների մասին, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները, Կարասինը նշել է, որ համանախագահները դեռ կարող էին օգտակար դեր խաղալ այս հարցում:

«Այս եռյակը փորձ և պատկառելի արտաքին աջակցություն ունի ։  Կարծում եմ՝  կարելի է վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան», – ասել Է Կարասինը Կոմերսանտ պարբերականին տված հարցազրույցում ։

Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի  ղեկավարը գտնում է, որ դա կարող էր միջազգային լայն արձագանք ստանալ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն չի կիսում Հոգլանդի կարծիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …