Ռուսաստանի ԱԳՆ-ն չի կիսում Հոգլանդի կարծիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Ռուսաստանի ԱԳՆ-ն չի կիսում Հոգլանդի կարծիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ-ն չի կիսում Հոգլանդի կարծիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայկական լրատվամիջոցներից մեկի հարցին, հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջերս արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս շաբաթ Հոգլանդը The International Conflict Resolution Center կայքում ծավալուն հոդված էր հրապարակել, որում  կարծիք էր հայտնել այն մասին, որ Ռուսաստանը երբեք չէր իրականացնի այսպես կոչված Լավրովի պլանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, նույնիսկ եթե Երեւանն ու Բաքուն համաձայնեին դրան:

«Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել այն լուծմանը, որը կաջակցեն հակամարտության կողմերը։ Այս դիրքորոշումը վճռորոշ նշանակություն ունի ռուս համանախագահների աշխատանքում։ Ես չեմ պատրաստվում գուշակել, թե ինչն է դրդել Ռիչարդ Հոգլանդին նման հայտարարություն անել», — ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։

Զախարովան ընդգծել է, որ կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, բացի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հռչակագրերից, ներառել է նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարություններն  ի աջակցություն այդ ծրագրի:Այդ երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին համանախագահ մյուս երկրները ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, և որոնք նրանք լիովին աջակցում էին դրանց ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռիչարդ Հոգլանդն առաջին պլան է մղում Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Վրաստանը թույլ չի տվել հայ զինվորների պաշտպանության համար նախատեսված ապրանքների տեղափոխումը

Ռուսաստանից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները, ռուս-վրացական սահմանին մի քանի օր մնալուց հետո , Վերին …