ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նոր ղեկավար Գրիգորի Կարասինը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ ՄԽ հետագա դերակատարությանը։
Խոսելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքների մասին, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները, Կարասինը նշել է, որ համանախագահները դեռ կարող էին օգտակար դեր խաղալ այս հարցում:
«Այս եռյակը փորձ և պատկառելի արտաքին աջակցություն ունի ։ Կարծում եմ՝ կարելի է վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան», – ասել Է Կարասինը Կոմերսանտ պարբերականին տված հարցազրույցում ։
Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավարը գտնում է, որ դա կարող էր միջազգային լայն արձագանք ստանալ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն չի կիսում Հոգլանդի կարծիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: