Ադրբեջանցիները շարունակում են կրակել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Ադրբեջանցիները շարունակում են կրակել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ադրբեջանցիները շարունակում են կրակել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնում է , որ ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները գնդացիրից կրակել են Սարուշեն գյուղի  դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սամվել Սարգսյանի և Վիտալի Հարությունյանի ուղղությամբ։Ջարդվել Է Հարությունյանին պատկանող տրակտորի ապակին:

«Արցախի ոստիկանության քննիչները բացատրություններ են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, համապատասխան նյութեր նախապատրաստել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ներկայացնելու համար», — ասված Է հաղորդագրության մեջ:

Այս միջադեպից հետո Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական հատվածում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները քարկոծել են հայկական քաղաքացիական մեքենաները

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …