Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնում է , որ ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները գնդացիրից կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սամվել Սարգսյանի և Վիտալի Հարությունյանի ուղղությամբ։Ջարդվել Է Հարությունյանին պատկանող տրակտորի ապակին:
«Արցախի ոստիկանության քննիչները բացատրություններ են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, համապատասխան նյութեր նախապատրաստել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ներկայացնելու համար», – ասված Է հաղորդագրության մեջ:
Այս միջադեպից հետո Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական հատվածում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները քարկոծել են հայկական քաղաքացիական մեքենաները