Քոչարյանը Պոզներին պատմել է իր քաղաքական պլանների մասին — Rusarminfo
Չորեքշաբթի , 21 Ապրիլի 2021
hyru
Home / Լրահոս / Քոչարյանը Պոզներին պատմել է իր քաղաքական պլանների մասին

Քոչարյանը Պոզներին պատմել է իր քաղաքական պլանների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է, որ  մասնակցելու է այս տարվա հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նախկին նախագահն  ասել է, որ ինքը ղեկավարելու է երկու կուսակցություններից կազմված նախընտրական դաշինք, սակայն չի հստակեցրել, թե որ կուսակցությունների մասին է խոսքը։Նա հիշեցրել է, որ ինքը մինչ օրս անկուսակցական է։

Քոչարյանն անդրադարձել է նաև իր դեմ հարուցված քրեական գործին ու ընթացող դատավարությանը։ Նա հիշեցրել է, որ մարտի 29-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրակ է ճանաչել քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը և Անվտագության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։

«Այժմ Գլխավոր դատախազությունը փորձում է վերաորակավորել մեղադրանքը, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի», — ասել է Ռոբերտ Քոչարյանը:

ՍԴ որոշումից հետո ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների սահմանադրությանը համապատասխանելը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին։

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Վիրավոր հայ զինծառայողները բուժումը կշարունակեն արտերկրում. Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը հայտնում է, որ Գարեգին Բ Կաթողիկոսն ապրիլի 16-ին ընդունել է Արցախյան …