Սոչիից հետո հայկական ընդդիմությունը կոտրված տրամադրությամբ է խոսում իր հետագա անելիքի մասին: Շատ ափսոս, որ դիմադրության հայտարարված շարժումը փակվում է թևերը չբացած, երևի չնկատելով, որ դրանով մատնում է Սոչիում հայկական կողմին տապալված տեսնելու ցանկությունը: Հիմա հասկանալի է, թե ինչու են Ալիևի զառանցանքները Երևանում ավելի մեծ ուշադրության արժանանում, քան Բաքվում: Այսինքն …
կարդալ »Ինչո՞ւ Արցախում հակաբայրակթարը չմիացրեցիք
Արցախյան սպանդը մարսելուց հետո բայրաքթարները հասել են Դոնբասի սահմանագիծ, որի երկու կողմում էլ քրիստոնյաներ են ապրում: Ինչ եք կարծում ,դա տեղի կունենար, եթե Արցախում գործեր հակաբայրաքթարը, կամ որևէ մեկը կանգնեցներ խաղաղ բնակչի գլխին թափվող ֆոսֆորը: Հիմա էլ Չավուշօղլուն է ասում այն, ինչ ասում էին մեզ պատերազմի ժամանակ Իսրայելից. թե բա …
կարդալ »Ո՞րն էր գրչի և մտքի Հայաստանի անկման սկիզբը
Վանոն եկավ ,,Ծանր լույսով՚՚, ավարտում է ծանր վերադարձով, ինչպես ասել է նրա այրին: Այո, դա է իրականությունը: Նողկալին այդ իրականության հաշվին նեղճակատ մտավարժանքներ անողներն են, որոնց համար օրվա քաղաքական լպիրշությամբ մեր պատմության էջերը թքոտելը փակում է այն հույսը, թե մենք իրականում տեսնում ենք 88-ից 2018 հետագիծը, որտեղ վտարանդի Վանոն ու …
կարդալ »Հայաստանում լեգիտիմության հիմնակետը
Գորիսցին տեսախցիկի առջև ոգևորված ասում էր.- հաղթեց իր ցանկությունը, հաղթեց արդարությունը. Մեր կողմից ավելացնենք՝ հաղթել է գորիսցու կամային որոշումը, որին ոչ ոք չի բռնացել: Ավելին, լեգիտիմ ընտրության բերկրանքը չեն թաքցնում անգամ նրանք, ովքեր ժամանակին գողանում էին այդ լեգիտիմությունը: Այո, Հայաստանում սկսած ընտրական առաջին կեղծարարությունից բոլորը իշխանության են եկել այդ գողությամբ, …
կարդալ »Հայկական պետության մասնաբաժինը Զանգեզուրում
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փոփոխությունը երևի սխալ է միայն քաղաքական խանդով չափելը: Ի վերջո կատարվել է այն, ինչը պետք է ավելի շուտ կատարվեր, և ոչ միայն Զանգեզուրում, այլ հայկական տնտեսության բոլոր նմանատիպ խոռոչներում, եթե, իհարկե, պահպանվել է օֆշորային ճնշումներից պաշտպանվելու պետական կամքը: Պղնձամոլիբդենայինի այդ 15 տոկոս փայաբաժինը կտնօրինի Հայաստանի կառավարությունը, այդ կառավարությունում …
կարդալ »Ի՞նչ է նշանակում Հայաստանի համար «ժամկետանց հրթիռ», որի մասին գիտեր թշնամին
Եթե հաստատվի ժամկետանց հրթիռ արտահայտությունը, դա բավարար է ծանրագույն վճիռ կայացնելու համար, բանակը վարկաբեկող մնացյալ ապացույցներն, ընդամենը մանրադրամ կլինեն այդ անհայրենիք գործարքում, որին հաստատ տիրապետել է նաև թշնամին, և խայտառակությունը հենց դա է: լավ, ինչ է նշանակում ժամկետանց հրթիռ ամեն ժամ պատերազմի սպասող երկրում: Այսինքն ինչ է ստացվում. այդ գործարքի …
կարդալ »Հայկական մոլորության եվ շվեդական պրագմատիզմի պատերազմը
Մի շրջան մոտ էր համոզմունքը, որ կովիդը պարտվում է, բայց ոչ՝ պարտվում ենք էլի մենք, պարտվում են անգամ կովիդից փրկվածները, որովհետև այդ չարիքն արդեն մեր ենթագիտակցության մեջ է, որտեղից ոչ թե հեռանում, այլ հակառակը՝ նվաճում է մնացյալը, այն ամենը, ինչը մեր ներսում դեռ անտեր է ու անխնամ: Հիմա հենց դա …
կարդալ »Հայաստան և Ադրբեջան. Պատերազմից մեկ տարի անց բացահայտվեց քաղաքակրթությունների տարբերությունը
Ինչ է ստացվում պատերազմից արդեն մեկ տարի անց. Բաքուն նահատակ ծաղրող ռազմավարի, մենք՝ կյանքի ու կենաց ծառի պուրակ, Բաքուն մահաբեր, մենք՝ Մաշտոց ու խաղաղություն լուսավորող դրոններ: Ուր է, ի վերջո, այս ճչացող տարբերությունը բացատրող քահանան կամ դատավորը: Չբերեք Էլզաս-Լոթարինգիայի համար ֆրանս-գերմանական անվերջանալի պատերազմի օրինակը: Այդ երկրները քաղաքակրթական նույն խմորից են …
կարդալ »Անկախության օրը հիշեք Հայաստանը բորենիներից պաշտպանած հերոսներին
Շատ ափսոս, որ անկախության օրվա շուրջ դիսկուրսը պետականության հանդեպ պարտքը թողած դարձավ հերթական մատուցումը Հայաստանը մերժողների զոհասեղանին, և հիմա նրանք անվճար հրճվում են մեր փնթի ու գծուծ մտավարժանքների տեսարանով, շատ նման այն տեսարանին, որտեղ մեկը աղոթում է եկեղեցում իր երկրի խաղաղությունն ամրապնդող հույսով, մյուսը ճիշտ այդ պահին խաչակնքելով նրա գրպանն …
կարդալ »Համեմատեք Մերկելին Հայաստանի ղեկավարների հետ
Եվրոպայի ամենաինքնաբավ երկիրը 18 տարի ղեկավարելուց հետո Մերկելը հեռանում է ծափերի ու նախանձելի հարգանքի ուղեկցությամբ, գերմանիայի պարզ քաղաքացու հայտարարագրով, առանց առանձնատների, զբոսանավերի, թանկարժեք իրերի ու ավտոմեքենաների. մի խոսքով, առանց իշխանության կորստի պաթոլոգիկ վախի, որին, ի դեպ, հանձնվում են աշխարհի գրեթե բոլոր մորթապաշտ կառավարիչները, երբ նրանց տնօրինմանն է հանձնվում երկրի ու …
կարդալ »