Saturday , April 20 2024
amru
Home / 2021 / November

Monthly Archives: November 2021

November, 2021

  • 30 November

    Իշխանասարի հատվածում ադրբեջանցիները դուրս են եկել ՀՀ սուվերեն տարածքից

    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերը դուրս են եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը հաստատել է տեղեկությունը: «Այո, ադրբեջանցի զինվորները մի քանի մետր հետ են քաշվել և դուրս են եկել մեր տարածքներից»,- ասել է Մարատ Պետրոսյանը: Սյունիքի մարզպետարանից մեզ …

  • 30 November

    Հայ դյուցազունը դարձել է բազկամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

    Հայաստանցի 16-ամյա մարզիկ Արման Մրտեյանը երկու արծաթե մեդալ է նվաճել բազկամարտի աշխարհի առաջնության աջ ձեռքի մրցումներում։ Ինչպես հայտնում է armsport.am կայքը, Հայաստանի ներկայացուցիչը նախկինում արծաթե մեդալ էր նվաճել ձախ ձեռքի մրցումներում։ Արման Մրտեյանը եզրափակիչից առաջ հաղթել է Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներին։ Բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել է 46 երկրի 1000 …

  • 30 November

    Ի՞նչ սխալներ է թույլ տվել հայկական դիվանագիտությունը Արցախի հարցում 30 տարում. Բեզիրջյան Տեսանյութ

    Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մասնակից Խաչատուր Բեզիրջյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում պատմել է 90-ականներին Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի բանակցությունների մասին։ Բեզիրջյանի խոսքով՝ նախկինում բանակցություններ էին ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն ժամանակ առ ժամանակ համանախագահը փոխվում էր։ Ի վերջո, ձևավորվել է համանախագահություն երեք երկրներից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Իսկ …

  • 29 November

    Ի՞նչ կարող է տալ Սոչին Հայաստանին. քննարկում եռակողմ հանդիպումից հետո Տեսանյութ

    ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը և ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը քննարկել են Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Ըստ Վազգեն Պետրոսյանի՝ Հայաստանի բանակցային դիրքերը թույլ են։ Քաղաքագետը կարծում է, որ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ բանակցություններ չեն կարող լինել, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել …

  • 29 November

    Մխիթարյանն ապահովել է «Ռոմայի» հաղթանակը «Տորինոյի» նկատմամբ

    Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Տորինոյին»: Խաղը տեղի է ունեցել Հռոմում։ Հանդիպման 32-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքկանի ավագ Հենրիխ Մխիթարյանաի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այս պահին «Ռոման» ունի 25 միավոր և …

  • 29 November

    Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում. Ոսկանյան Տեսանյութ

    ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում իրանագետ Վարդան Ոսկանյանը մեկնաբանել է Իրանի քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Ոսկանյանը նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Ոսկանյանի խոսքով՝ Իրանն ընդգծում է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություններ չպետք է լինեն։ Բացի այդ, Թեհրանը շահագրգռված է նաեւ Պարսից ծոցից Սեւ ծով տրանսպորտային միջանցքի բացմամբ։ Ավելի …

  • 28 November

    Լիրայի անկումը լուրջ ռիսկեր կարող է ստեղծել Հայաստանի տնտեսության համար․տնտեսագետ Տեսանյութ

    ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Վահե Դավթյանը մեկնաբանել է՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ թուրքական լիրայի անկումը Հայաստանի տնտեսության վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2022 թվականի հունվարի մեկին սպառվում է Թուրքիայից ներկրվող շինանյութի արգելքի ժամկետը։ «Այս պահին խոսքը գնում է բացառապես շինանյութի արգելքի վերացման մասին, սակայն եթե արգելքների …

  • 26 November

    Հերունու աստղադիտակը երկար ընդմիջումից հետո կրկին սկսել է աշխատել

    Վերջին անգամ այն շահագործվել է 2012 թվականին։ Գիտնականները կատարել են առաջին փորձը և լսել տիեզերքի ձայները։ Այժմ Արագածի գիտական կենտրոնում գիտնականները հետևում են տիեզերքին և վերականգնում ենթակառուցվածքները։ «Միր 24» հեռուստաալիքի ռեպորտաժում նշվում է, որ մարդիկ, ովքեր հետեւում են Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակին, նպատակ ունեն ծանոթանալ Իլոն Մասկի հետ և օգնել նրան …

  • 26 November

    Ինչպե՞ս կազդեն լիրայի անկումն ու Թուրքիայում բողոքի ցույցերը Հայաստանի վրա. թուրքագետ Տեսանյութ

    ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը հայտարարել է, որ Թուրքիայի ներքին խնդիրները, որոնք առաջացել են լիրայի փոխարժեքի փլուզմամբ և կառավարության դեմ բողոքի ակցիաներով, կարող են էլ ավելի դրդել երկրի ղեկավարությանը արտաքին ասպարեզում ապակառուցողական գործողությունների։ Վեզիրյանի խոսքով՝ հայ հասարակության արձագանքը Թուրքիայի իրադարձություններին ավելի շատ զգացմունքային է, քան ռացիոնալ։ «Եթե նույնիսկ այնտեղ իշխանությունը …

  • 25 November

    ՀՀ ԱԺ նախագահը կշրջի 190 հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենայով

    ՀՀ կառավարության նիստում որոշվել է Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենա գնել։ Նախատեսվում է ձեռք բերել BMW 750Li xDrive LC մակնիշի ավտոմեքենա` 2021 թվականի համար Ազգային Ժողովի տնտեսած միջոցներով։ Այս դասի մեքենան BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում արժե մոտավորապես $190,000: ԱԺ նախագահի ներկայիս ծառայողական մեքենան կհանձնվի Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեին, …