Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերը դուրս են եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից:
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը հաստատել է տեղեկությունը:
«Այո, ադրբեջանցի զինվորները մի քանի մետր հետ են քաշվել և դուրս են եկել մեր տարածքներից»,- ասել է Մարատ Պետրոսյանը:
Սյունիքի մարզպետարանից մեզ հետ զրույցում ասացին, որ հստակ տեղեկություններ չունեն, հորդորելով դիմել Պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ «Մարտական եղբայրություն» միության համահիմնադիր Վան Ահարոնյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտարարել էր, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայկական զորքը պատրաստ էր գնալ մինչև վերջ: