Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ի՞նչ սխալներ է թույլ տվել հայկական դիվանագիտությունը Արցախի հարցում 30 տարում. Բեզիրջյան Տեսանյութ

Ի՞նչ սխալներ է թույլ տվել հայկական դիվանագիտությունը Արցախի հարցում 30 տարում. Բեզիրջյան Տեսանյութ

Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մասնակից Խաչատուր Բեզիրջյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում պատմել է 90-ականներին Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի բանակցությունների մասին։

Բեզիրջյանի խոսքով՝ նախկինում բանակցություններ էին ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն ժամանակ առ ժամանակ համանախագահը փոխվում էր։ Ի վերջո, ձևավորվել է համանախագահություն երեք երկրներից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Իսկ Արցախը եղել է բանակցությունների լիիրավ մասնակից։

Խաչատուր Բեզիրջյանը նշել է, որ ինչպես վերջին տարիներին, այնպես էլ նախկինում Ադրբեջանը հրաժարվել է զիջումների գնալ, մասնավորապես՝ Արցախի ճանաչման դիմաց Բաքվին յոթ շրջաններ փոխանցելուց։

Նախկին պատգամավորի կարծիքով՝ արցախյան հակամարտության կարգավորման ձգձգումը, ինչպես պարզվեց, ձեռնտու չէր հայկական կողմին, քանի որ Ադրբեջանն այս ժամանակն օգտագործեց իր ռազմական ներուժը զարգացնելու համար։ Նա հավելել է նաև, որ տարածքների նկատմամբ մաքսիմալիստական մոտեցումը դաժան կատակ խաղաց:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐԻՆՖՈ-ն հրապարակել էր Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության տեքստը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …