Tuesday , April 23 2024
amru
Home / 2022 / July

Monthly Archives: July 2022

July, 2022

  • 31 July

    Հայաստանի ռազմական լաբորատորիան կրկնապատկում է եկամուտները

    Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն, պետբյուջեում ցույց է տվել 104,8 միլիարդ դրամ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա կրկնապատիկը։ Եկամտի այս անհավանական աճը կարող է նաև բացատրվել կոմբինատի կառավարմանը պետության մասնակցությամբ։ Բայց հազիվ թե կառավարման փոփոխությունն, այն էլ այդչափ կարճ շրջանում, բերեր եկամտի այդպիսի թռիչքի։ Մնում է մեկ այլ հավանական սցենար․ երևի …

  • 24 July

    Հայոց Հայրապետի պատգամը կօգնի խուսափել սխալից

    Պետք չէ նվնվալ ու ծնկերին խփել հայկական միամտությամբ Բաքվի հանդեպ եվրոպական ռևերանսի պատճառով, այլ ընդամենը նայել շահերի ալգորիթմը դեռ Խրիմյան Հայրիկից մեզ պատվիրված։ Ինչն է, ի վերջո մեզ դառնացնում իր ապահովությունը փրկող եվրոպական վարքագծում․ այն, որ ժողովրդավարական արժեթղթերը սկսել են վաճառվել էներգակիրների բորսայում։ Երևի սպասում էիք, որ Ուրսուլա ֆոն դեր …

  • 17 July

    Գնահատե՛ք Հայաստանի ադրենալինը մինչ Քրիստոսի արձանի կառուցումը

    Անկախ հիմնավոր ու անհիմն բացատրություններից, Քրիստոսի արձանի տեղադրումը հայկական բարձունքին պետք է համազգային ոգևորություն բերեր, բայց՝ չբերեց։ Սա ավելի ցավոտ հարց չէ, քան արձանի չափերն ու Հատիսի ընտրությունը։ Ինչ է նշանակում կառույցը եկեղեցական չէ, ուրեմն ոգեշնչումն էլ քրիստոնեական չէ, բայց կանգնեցվում է Քրիստոսի արձանը՝ իբր աշխարհում ամենամեծը հպարտանքով։ Չի համոզում …

  • 10 July

    Հայաստանի օրհներգը կստիպի նյարդայնանալ ոչ միայն ադրբեջանցի մարզիկին

    Արցախում ծնունդների թիվն աճել է․ ավելի լավ ուղերձ Արցախի ազատությանը հավատացողներին՝ չկա, ու չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ ազատությունը չի դարձել ապրելու անօտարելի միջոց, զինվորի հաց, հարսանիքի կանչ, ինչպիսին դարձավ 700 զույգ նորապսակների պատմական պսակադրությունը Լևոն Հայրապետյանի քավորությամբ։ Քանի Լևոն Հայրապետյան է ունեցել Արցախն իր անպարտելի շրջանում։ Ինչու …

  • 3 July

    Հայկական փակուղուց իրավական բլեֆում ելք մի փնտրեք

    Կարելի է կռահել՝ ինչ են մտածում ԵԽԽՎ դահլիճում նստածները հայ-ադրբեջանական բանավեճը լսելիս։ Փաստն այն է, որ փակուղին մերն է, ոչ թե եվրոպացունը, որի մտքում հայ գերիների մասին հիշատակումը հորանջելու հետ է ընկալվում․ այդպես սովորաբար սպասում են աշխատանքի ավարտին, որ հետո տանը սպասող շանը կամ կատվին թարմ կեր հասցնեն։ Կարելի է …