Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Սոչիում կայացած հանդիպումը կոտրեց ընդդիմության տրամաբանությունը Երևանում

Սոչիում կայացած հանդիպումը կոտրեց ընդդիմության տրամաբանությունը Երևանում

Սոչիից հետո հայկական ընդդիմությունը կոտրված տրամադրությամբ է խոսում իր հետագա անելիքի մասին: Շատ ափսոս, որ դիմադրության հայտարարված շարժումը փակվում է թևերը չբացած, երևի չնկատելով, որ դրանով մատնում է Սոչիում հայկական կողմին տապալված տեսնելու ցանկությունը: Հիմա հասկանալի է, թե ինչու են Ալիևի զառանցանքները Երևանում ավելի մեծ ուշադրության արժանանում, քան Բաքվում: Այսինքն ինչ է ստացվում. եթե ինչ որ կոնյունկտուրայում շահեր Ալիևի միջանցքային հալյուցինացիան, դիմադրության հարթակը պետք է ցնծություն ապրեր, թե տեսաք, որ իրականանում են ապազգային կանխատեսումները: Տեսնում եք՝ ինչն է տխրեցնողը: Եվ կարիք չկա պայքարի նոր օրակարգեր ու ալյանսներ հորինել, որովհետև պանթուրքական միջանցք ասվածը ոչ նոր է, ոչ էլ այսօր մեռնում է: Եվ ընդդիմության թռնելն այդ սպառնալիքից չունի բացատրություն, կամ ունի միայն մեկ բացատրություն, այն էլ հօգուտ Բաքվի: Իսկ ով է բացառում, որ այս հարափոփոխ ռեգիոնում թուրքերը մի օր կգտնեն իրենց ախորժակը զսպողներին գնելու բանալին: Եվ կգտնեն, եթե Հայաստան համահայկական հիմնադրամն այդ կռիլովյան կազմով մնա տասներկու միլիոնի տեղապտույտում, իսկ Հայաստանի, Կիպրոսի ու Հունաստանի հատուկջոկատայինների զորահավաքը, որպես ճակատագրով կապվածների, չդառնա թուրքական տանդեմի հակակշիռը: Այնպես որ, գոնե մի արժեզրկեք ոչ դիմադրության, ոչ էլ ազատագրական շարժումները, կամ էլ ազնվորեն ընդունեք, որ այդ շարժումները հայկական ինքնիշխանության հետ կապ չունեն…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …