Հայաստանի տեխնոլոգիական տարածքում մեծ ոգևորություն է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով։ Անվիճելի է, որ հայկական այթին այս խավարում լուսավոր հարթակներից մեկն է, որտեղ օտարը կարող է տեղ զբաղեցնել։ Բայց մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակավոր բիզնես թրենդը կարող է չեղարկել հայկական գյուղի առջև դրված հրատապ խնդիրը։ Մինչդեռ դեպքերի այսպիսի ընթացքը գոնե մեզ …
կարդալ »Ով է հորինել Ադրբեջանը, եթե Ուկրաինան ստեղծել է Լենինը
Երևի ճիշտ ժամանակն է՝ սևով սպիտակի վրա գրելու, թե Արցախի դեմ պատերազմներում քանի ազգի ներկայացուցիչ է մասնակցել, այդ թվում՝ սլավոններ։ Շատերը կասեն՝ փող էին աշխատում, այդ բիզնեսը նորություն չէ այս երկստանդարտ ու անհավատ աշխարհում։ Եթե դա օրինաչափ է, մեզ էլ միևնույնն է՝ ով է հորինել Ուկրաինան, ինչպես Արցախի դեմ ոհմակի …
կարդալ »Ահա թե ինչու ռուսներն ու ուկրաինացիները միասին են շտապում քրիստոնյա Հայաստան
Երևի դեռ շուտ է նման ձևակերպման համար, բայց վաղ թե ուշ աշխարհը կհարմարվի պատժամիջոցների կոնվեյերին, ինչպես մենք ենք հարմարվել արդեն երեք տասնամյակ կովկասյան անօրեն շրջափակմանը․ և ոչ մեկի վեճը չէր, որ անցած տասնամյակներին մեր կյանքը թռիչքաձև թանկացել ու բարդացել է հենց այդ շրջափակման պատճառով։ Հայաստանը ծովից, երկաթուղուց դրսից կտրելը, ներսում …
կարդալ »Պարտության պատճառները չի կարելի թաքցնել չհրկիզվող պահարանում
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվեց․ մտապահենք օրն ու տարեթիվը, որովհետև այդ պահից հաշվիչը միացված է, և արդեն կարևոր չէ՝ ինչ կազմով, ինչպես կարևոր չէ Հայաստան հիմնադրամի ֆինանսական գործարքները ընդիմությունն է ուսումնասիրում, թե՝ իշխանությունը։ Երկու դեպքում էլ հաշվետվության տերը աղետալի պատերազմի դառնությամբ ապրող հանրությունն է, այլ ոչ թե այս կամ …
կարդալ »Սահմանազատումը Հայաստանի ու Լուկաշենկոյի միջև պետք է արագացնել
Երևի պատահական չէ, որ հենց Արցախի պահեստազորի սպաներն են ուզում ճշտել այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապրում ու աշխատում են Արցախում, իսկ նրանց ընտանիքները Արցախից դուրս։ Եվ կարևոր չէ, քանի պաշտոնյայի մասին է խոսքը, կարևորը նավից փախչող առնետների այդ ամորֆ գոյությունն է, որին պետք է վերջ դնել, հակառակ դեպքում Ստեփանակերտից Երևան …
կարդալ »Հայաստանի սահմանադրությունը վաղուց կույս չէ
Հիմա կարևորը նախագահի հրաժարականն էր, թե այդ հրաժարականին դրվող քաղաքական խաղադրույքը, հատկապես նրանց ձեռամբ, ովքեր ամեն մտքի մեջ հիշեցնում են նախագահի սահմանադրության երաշխավոր լինելն ու համազգային ճգնաժամի մասին ապոկալիպտիկ հետևություններ անում։ Նախ մեր սահմանադրությունը վաղուց կույս չէ, և եթե չեք մոռացել, մենք ունեցել ենք դեսանտային նշանակմամբ և նախագահ և պաշտպանության …
կարդալ »Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը բախվել է էգոիզմին
Անցած շաբաթվա գլխագիրը պետք է լիներ պատերազմում զինվոր կորցրած ու մեկ տարի անց երեխայի սպասող քսանյոթ մայրերի մասին տեղեկությունը։ Բայց՝ ոչ․ մեզ ոտքի հանող այդ բացառիկ ազդակը էլի մնաց ներքաղաքական ճղճղոցի ստվերում՝ մատնելով ամենանողկալին, պատերազմի ցավը կրողին արդեն չնկատելու ցինիզմը, մինչդեռ հենց նրանք են այսօր դառնում Հայաստանում ապրելու նոր ալգորիթմը։ …
կարդալ »Ահա թե ինչու Հայաստանը փրկեց ՀԱՊԿ-ը
Ինչ է լինելու Ղազախստանից հետո, որովհետև խնդիրը նույնն է, ինչ Արցախից հետո է, մի տարբերությամբ․ իր մեծությամբ աշխարհի 7-րդ երկրի անկումը կանգնեց հաշված ժամերի ընթացքում, հարյուրապատիկ փոքր Արցախը միայնակ էր 44 օր ջիհադական հեղեղի դեմ։ Ղազախստանում ահաբեկչությունը դեռ փաստացի ապացույցի է սպասում, Արցախում նյուրնբերգյան կշիռով ապացույցն այդպես էլ անտեր մնաց՝ …
կարդալ »2022 թվականը գալիս է Հայաստան բացառիկ պահանջով
Ավարտվում է տարին, մինչդեռ մեր հոգսերի ձմեռը, ինչպես կբնորոշեր մեծն Սթայնբեքը, նոր է սկսվում: Ընտրությունն էլ մեծ չէ. մնալ այդ հոգսերի ավերակներում, թե ապրել հոգս հաղթահարողի բանականությամբ, իսկ դրա համար պետք է կողմնորոշվել՝ թե ինչը թողնել ավերակներում: Ես կթողնեի Եռաբլուրում պաշտպանության նախարարի թիկունքից բղավող լրագրողի կասկածելի տգիտությունը, թե ասեք, պարոն …
կարդալ »Կովկասի հայկական խաչմերուկը . Ուղարկեք Ալիևին Վիլսոնի վճիռը
Դե ինչ, փաստենք. Սոչիում հնազանդ Ալիևին նորից վերադարձնում են խաղասեղանի մոտ, որ բարձրացնի խաղադրույքը, այս անգամ պահանջելով միջանցքի տրամադրման ժամկետ: Համարձակության համար էլ նրան օգնում է Թուրքիայի փոխնախագահը, որն առաջին անգամ բաց տեքստով հիշեցնում է Ալիևին, որ իրենց հետախուզական ծառայությունը մասնակցել է Արցախի դեմ կազմակերպված ագրեսիային, որն այդպես էլ չավարտվեց …
կարդալ »