Thursday , May 19 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Նույնիսկ Բիլ Գեյթսը չի կարողանա հայկական հաց աճեցնել

Նույնիսկ Բիլ Գեյթսը չի կարողանա հայկական հաց աճեցնել

Հայաստանի տեխնոլոգիական տարածքում մեծ ոգևորություն է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով։ Անվիճելի է, որ հայկական այթին այս խավարում լուսավոր հարթակներից մեկն է, որտեղ օտարը կարող է տեղ զբաղեցնել։ Բայց մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակավոր բիզնես թրենդը կարող է չեղարկել հայկական գյուղի առջև դրված հրատապ խնդիրը։ Մինչդեռ դեպքերի այսպիսի ընթացքը գոնե մեզ հրամայում է թողնել դատարկ խոսքերը, գնալ գյուղ, գտնել հաց մշակողին, որովհետև պարենային կոլապսը, որ սպառնում է մեզ շրջապատող աշխարհին, հաստատ չի ների Հայաստանի անգործությունը՝ պարապ հողերի ու կորուսյալ ջրի տեսքով։ Պարզ է, չէ, որ այս էկոնոմիկ քաոսում հայաստանցու եկամուտները, ինչպիսի խթաններ էլ լինեն դրսից, չեն աճի այն արագությամբ, ինչ արագությամբ փոխվում են փողի ու գների ինդեքսները։ Ուրիշ ինչ է պետք, հասկանալու համար, որ ջուրն ու հացը երբեք այթի արտադրանք չեն դառնա, անգամ Բիլ Գեյթսի երաշխավորությամբ։ Ժամանակը չէ ազգային անվտանգության այսպիսի բեռով միայն կատարել հաշվարկները, որտեղ հողոտ ու տանջահար կնճիռներով հողագործը գոնե չի ստորադասվի սպիտակամաշկ ու ուղեղային փայլով ապրողներին։ Հիմա նավթի ու գազի համար է, հաջորդ բախումն այս մոլորակում լինելու է ջրի համար։ Ուկրաինական ցնցումը հենց դա է հուշում։ Այնպես որ, եթե վաղը ձեր տան փոքրիկը հաց ուզի, հո չեք դիմելու համակարգչին, անմշակ դաշտերի ու մեր ջրերով հեռացող Արաքսի ետնանկարով․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Երևանին ստիպում են ընտրել «Արցախն առանց հայերի» սցենարը. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայ համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի …