Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ահա թե ինչու ռուսներն ու ուկրաինացիները միասին են շտապում քրիստոնյա Հայաստան

Ահա թե ինչու ռուսներն ու ուկրաինացիները միասին են շտապում քրիստոնյա Հայաստան

Երևի դեռ շուտ է նման ձևակերպման համար, բայց վաղ թե ուշ աշխարհը կհարմարվի պատժամիջոցների կոնվեյերին, ինչպես մենք ենք հարմարվել արդեն երեք տասնամյակ կովկասյան անօրեն շրջափակմանը․ և ոչ մեկի վեճը չէր, որ անցած տասնամյակներին մեր կյանքը թռիչքաձև թանկացել ու բարդացել է հենց այդ շրջափակման պատճառով։ Հայաստանը ծովից, երկաթուղուց դրսից կտրելը, ներսում օդային ազգային փոխադրողին, էներգետիկ անվտանգությունը փոշիացնելը, հյուսիս-հարավ միջազգային մայրուղու, նոր ատոմակայանի, համահայկական բանկի կեղծիքում անվերջ պահելը եթե պատժամիջոց չէ, ապա ինչ է։ Մեզ շրջափակողներին, եթե կուզեք՝ նրանց հովանավորներին, էլ չեմ ասում՝ այդ շրջափակումից կանխիկ շորթողների հասցեին որևէ թթու խոսք հիշում եք, էլ ուր մնաց պատժամիջոց, օրինակ այս աշխարհի քաղաքակրթական գոհարը՝ Այա Սոֆիան կլանած ՆԱՏՕ-ի անդամին գոնե մեկ անգամ տեղը դնող։ Թուրքիայի վրա էլ պիտի հարձակվեն, որ ընդունեք Եվրամիություն․ տեսեք ինչ փայաբաժին է ուզում Էրդողանը պատժամիչոցների համաշխարհային բորսայից։ Կամ Բաքվի սիրախաղը․ գետի որ ափը անցնել, աջ, թե՝ ձախ։ Այո պատժամիջոցը քաոս է բերում, բայց ոչ առանց հնարավորության։ Աղետը այդ հնարավորությունը չտեսնելն է։ Մենք երեսուն տարի ծանր գինը վճարել ենք ոչ թե թշնամիներ փնտրելու, ինչպես հիմա է կատարվում, այլ պարզ քրիստոնեական տեսողությունը պահպանելու համար, երևի չիմանալով, որ եվրասիական կոչվող տարածքում այսօր այն փարոսի գին է ձեռք բերում․ ահա և պատասխանը, թե ինչու ռուսներն ու ուկրաինացիները միասին են այս փոթորիկում քրիստոնյա Հայաստան շտապում․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …