Wednesday , October 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Սահմանազատումը Հայաստանի ու Լուկաշենկոյի միջև պետք է արագացնել

Սահմանազատումը Հայաստանի ու Լուկաշենկոյի միջև պետք է արագացնել

Երևի պատահական չէ, որ հենց Արցախի պահեստազորի սպաներն են ուզում ճշտել այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապրում ու աշխատում են Արցախում, իսկ նրանց ընտանիքները Արցախից դուրս։ Եվ կարևոր չէ, քանի պաշտոնյայի մասին է խոսքը, կարևորը նավից փախչող առնետների այդ ամորֆ գոյությունն է, որին պետք է վերջ դնել, հակառակ դեպքում Ստեփանակերտից Երևան և հակառակը ցուցադրվող արցախյան նվիրվածությունը կեղծիք է՝ մորթապաշտ պոպուլիզմով փաթեթավորված։ Այդ նվիրվածությունն ապացուցելու միակ վայրն Արցախն է, այնտեղ անաղմուկ, առանց ավելորդ պաթոսի ապրել-արարելը։ Մնացածը ճառեր են՝ ամեն մեկինն իր փախուստն արդարացնող։ Շատ ափսոս, որ երևանյան կուսակցական ժողովը կարողացավ մեկտեղել Հայաստանի ու Արցախի նախագահների քառյակին, իսկ պատերազմը՝ ոչ, մինչդեռ պետք է լիներ հակառակը, այն էլ դասալքությանը վերջ դնող վճռականությամբ։ Եթե դա չեղավ, չի լինի նաև իրեն Բրեժնևի հետ համեմատող Լուկաշենկոյին Հայաստանի տեղն ու դերը հիշեցնելը, իսկ դա հիմա է պետք անել, վաղը դրա արժեքը զրոյանում է։ Հիշում եք, Բրեժնևին գերեզման դնելիս, կներեք՝ գցելիս, ինչ չարագույժ դղրդոց տարածվեց խորհրդային լռության մեջ․ դա կայսրության անկման առաջին փլուզումն էր։ Լուկաշենկոն հենց այդ Բրեժնևի հետնորդն է, ու մեր ու նրա սահմանն այսօր պետք է գծել, վաղը, միևնույնն է՝ բոլորն են դա անելու․․․

Նվեր Մնացալանյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …