Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Պարտության պատճառները չի կարելի թաքցնել չհրկիզվող պահարանում

Պարտության պատճառները չի կարելի թաքցնել չհրկիզվող պահարանում

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվեց․ մտապահենք օրն ու տարեթիվը, որովհետև այդ պահից հաշվիչը միացված է, և արդեն կարևոր չէ՝ ինչ կազմով, ինչպես կարևոր չէ Հայաստան հիմնադրամի ֆինանսական գործարքները ընդիմությունն է ուսումնասիրում, թե՝ իշխանությունը։ Երկու դեպքում էլ հաշվետվության տերը աղետալի պատերազմի դառնությամբ ապրող հանրությունն է, այլ ոչ թե այս կամ այլ քմահաճույքով շարժվող քաղաքական խմբակը։ Իսկ եթե դա էլ է կարևոր, ուրեմն ստեղծեք այլընտրանքը՝ սեփականը, ճիշտ կլինի ճակատում եղածների մասնակցությամբ, հատկապես նրանց, ովքեր իրենց  զինանոցում կունենան հակափաստարկներ քննիչ հանձնաժողովի փաստարկներին։ Եթե որևէ մեկը թաքնվում է այդ վեճից, որտեղ ուրվագծվելու է մեծ ձախողման քարտեզը, ուրեմն իջեք այդ գնացքից, այնտեղ ձեզ անելիք չկա։ Անգամ կարիք չկա անունը դնել ռազմական գաղտնիք․ խոսքը պարտության պարզ աշխարհագրության մասին է։ Օրինակ․ ինչու ճակատի շատ բնագծեր մնացին անառիկ, իսկ շատերն ընկան առանց կրակոցի։ Դրա համար էլ շատ կարևոր է, եթե կուզեք՝ ճակատագրական․ քննիչ հանձնաժողովն իր ընդդիմախոսներով հանդերձ պատերազմի ճշմարտությունը բացելու է տաք հետագծով, թե այդ ճշմարտության տեղը չհրկիզվող պահարանն է լինելու քաղաքական կոնյունկտուրայում ձեռքից ձեռք անցնող, ժամանակ ու կյանքեր չխնայող նենգամտությամբ։ Այնպես որ, եթե տապալվելու է, կարևոր չէ՝ ում հանձնաժողովը, բոլորն են տապալվելու, այն էլ առանց ներման իրավունքի․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …