Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է մայիսի վերջին Հարավային Օսիա կատարած այցը։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում նա նշել է, որ ընտրություններից հետո նման փոխադարձ ուղևորություններ պարբերաբար լինում են։
Նրա խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքականության և պետական օրակարգում միայն մեկ խնդիր կա՝ անկախ պետականության կառուցումը։ Նա ընդգծել է, որ Ստեփանակերտը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել աշխարհաքաղաքական բոլոր բևեռների հետ։
«Ռուսաստանը եղբայրական երկիր է մեզ համար, ռուսները՝ եղբայրական ժողովուրդ, սակայն դա չի նշանակում, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը և մյուսները, ցանկալի չեն մեզ համար։ Ընդհանրապես, միայն մենք և հրեաներն ունենք նման հնարավորություն՝ ունենալով սփյուռք ամբողջ աշխարհում, լավ հարաբերությունների մեջ լինել շատ երկրների, նույնիսկ նրանց, որոնց հետ ունենք վատ հարաբերություններ։ Պետք է ապուշ լինել այս հնարավորությունից չօգտվելու համար»,- ասել է նա։
Բաբայանը նշել է նաև, որ Հայաստանի և Արցախի միջև անկախության ճանաչման շուրջ բանակցությունները նորություն չեն, Երևանն ու Ստեփանակերտը միշտ համագործակցել են այս հարցում։ Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր քաղաքների և շրջանների կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համատեղ աշխատանքի արդյունք են։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Բաբայանը մեկնաբանել էր Հարավային Օսիա կատարած այցելությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։