Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ռուսաստանից ժամանածներն առաջիկայում կմնան Հայաստանում. Սինանյան Տեսանյութ

Ռուսաստանից ժամանածներն առաջիկայում կմնան Հայաստանում. Սինանյան Տեսանյութ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է Հայաստան ժամանած Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կարգավիճակի հարցը։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Սինանյանը նշել է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին հենց ուկրաինական փաստաթղթերով այդ երկրի 6000 քաղաքացիներ են Հայաստան մուտք գործել, սակայն հնարավոր է, որ ևս 6000 քաղաքացի հայաստանյան փաստաթղթերով են ժամանել հանրապետություն։

«Քանի որ այդ մարդկանց մի մասը Հայաստանի քաղաքացիներ են, նրանք պարզապես վերադարձել են հայրենիք։ Այսինքն՝ միգրանտների թիվը չի սահմանափակվում 6000-ով»,- նշել է Սինանյանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք հանրապետություն են մուտք գործել ուկրաինական փաստաթղթերով, կարող են օգտվել մի շարք միջազգային ծրագրերից։ Միջազգային պայմանագրերի համաձայն՝ Հայաստանում փախստականի կարգավիճակ կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր ունեն ուկրաինական անձնագիր՝ անկախ իրենց ազգությունից։

Ռուսաստանից ժամանածները, ըստ Սինանյանի, այլ կարգավիճակ ունեն։ Նրանք մեծ մասամբ ազգությամբ հայ չեն և այստեղ են ոչ այն պատճառով, որ կորցրել են Ռուսաստանում ապրելու հնարավորությունը։

«Ամբողջ զավեշտն այն է, որ Ռուսաստանից ժամանողների թիվը շատ ավելի մեծ է։ 100.000-ից ավելի ՌԴ քաղաքացիներ են մուտք գործել Հայաստան, իսկ մի քանի տասնյակ հազարը մնացել է»,- ասել է Սինանյանը։

Նա նշել է, որ այդ քաղաքացիներից շատերը մոտ ապագայում կմնան Հայաստանում, քանի որ իրենց աշխատանքն իրենց հետ «տեղափոխվել է»։ Նրանք իրենց ընկերությունները գրանցել են Հայաստանում։ Այդ մարդիկ չեն օգտվում միջազգային ծրագրերից, այդ թվում՝ այն ծրագրերից, որոնք նախատեսաված են Ուկրաինայից ժամանած քաղաքացիների համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայկական Կարիտաս ՀԿ-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ներկայացրել էր Հայաստանում 2022 թվականի առաջին եռամսյակի միգրացիայի վիճակագրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …