Thursday , March 28 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանում կան աշխատատեղեր Սփյուռքի հայրենակիցների համար․ Սինանյան Տեսանյութ

Հայաստանում կան աշխատատեղեր Սփյուռքի հայրենակիցների համար․ Սինանյան Տեսանյութ

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է սփյուռքի հայերի՝ Հայաստան ներգաղթելու հետ կապված խնդիրները։

ՌՈՒՍԱՐՄԻՖՈ-ի եթերում՝ «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում Սինանյանը, մասնավորապես անդրադարձել է Հայաստանում առկա աշխատաշուկային, որը նրա կարծիքով կարող է խթան հանդիսանալ ներգաղթի համար։

«Այսօր, եթե նկատել եք, մեր քաղաքի ռեստորաններում, կաֆեներում, առաքիչների կազմում, աշխատողների մեջ արդեն սկսում ենք տեսնել սլավոնական տեսքով մարդկանց, բավականին շատ։ Ինչ ոմ ուզում ասել՝ Հայաստանում այսօր կան աշխատատեղեր, որտեղ գալիս են և աշխատում են այլազգիները։ Իհարկե, ես դեմ չեմ դրան, ամենևին։ Բայց ցանկալի կլիներ, որ մեր հայրենակիցները, որոնք, ասենք՝ ինչ-ինչ պատճառներով իրենց համայնքները լքում են (սփյուռքի հայկական համայնքները-խմբ․), նախընտրեն հայրենիքը», ասել է Սինանյանը։

Սինանյանն ասել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայասատանում այսօր կա մոտ 30 տոկոս գործազրկություն, երկրի տնտեսության բոլոր բնագավառներում աշխատուժի խիստ պակաս կա։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Սփյուռքի գլխավոր հանձնակատարը մեկնաբանել է Ռուսաստանից և Ուրաինայից Հայաստան տեղափոխվածների կարգավիճակի հարցը։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …