Thursday , April 18 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի հարավ դեսպանների այցերը չեն ապահովագրի Բաքվի հարձակումներից. ռազմական պատմաբան Տեսանյութ

Հայաստանի հարավ դեսպանների այցերը չեն ապահովագրի Բաքվի հարձակումներից. ռազմական պատմաբան Տեսանյութ

Մայիսի 24-ին ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, իսկ մայիսի 25-ին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել են Սյունիքի մարզ։ Դեսպանների այդ գրեթե միաժամանակյա այցերի և դրանց տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակիցը մեկնաբանություն է խնդրել ռազմական պատմաբան Արմեն Այվազյանից։

Այվազյանի կարծիքով այդ այցելությունները չպետք է դիտարկել որպես առանձնահատուկ երևույթ, քանի որ թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները և թե Եվրոմիությունը ամենօրյա ռեժիմով են հետևում հայ-ադրբեջանական զարգացումներին։

Այլ խնդիր է, թե որքանով է առարկայական աշխարհաքաղաքական այդ կենտրոնների ազդեցությունը կոնկրետ Ադրբեջանի գործողությունների վրա։

«Դրանից հեռուն գնացող եզրակացություններ անել, օրինակ՝ այն մասին, թե դրանով ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանը չի կարող որոշակի իրավասություն կամ հավակնություններ ունենալ Սյունիքի որոշակի հատվածների վրա, ես չէի անի։ Եթե մի քանի ամսով ետ գնանք, ապա կհիշենք, որ ադրբեջանական հերթական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք տեղի ունեցավ հենց Միացյալ Նահանգների դեսպանի Սյունիք կատարած այցից հետո», – ասել է Արմեն Այվազյանը։

Նա գտնում է, որ դեսպանների այդ այցելությունները որոշակի առումով կարելի նաև դիտարկել Արևմուտքի ու Ռուսաստանի ՝ տարածաշրջանում ունեցած հետաքրքրությունների տարբերությունների ու հակասությունների առանցքում։ Սակայն, ռազմական պատմաբանի կարծիքով, դա այնքան էլ էական չէ, քանի որ Երևանը չի կարողանում օգտվել դրանից։

Որպես ապացույց, Այվազյանը նշել է Սյունիքում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշումը։

Նա գտնում է, որ Հայաստանը իջեցրել է իր պահանջների նշաձողը և հստակորեն չի արտահայտում դրանք, մինչդեռ Ադրբեջանը, իր տպավորությամբ չի պատրաստվում սահմանափակվել միայն Արցախի օկուպացիայով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Սերգեյ Կոպիրկինը մայիսի 24-ին այցելել է Սյունիքի մարզի ռուսական սահմանապահ կետեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …