Thursday , March 28 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Անվտանգության խնդիրը պետք է լուծի ոչ միայն պետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը․ փորձագետ Տեսանյութ

Անվտանգության խնդիրը պետք է լուծի ոչ միայն պետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը․ փորձագետ Տեսանյութ

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական և ազգային անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը խոսել է Հայաստանի անվտանգության համակարգի հետ կապված խնդիրների մասին։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում փորձագետն ասել է, որ Հայաստանը կանգնած է լուրջ պրոցեսների առջև, քանի որ անվտանգության այն համակարգը, որը ստեղծվել էր վերջին երեսուն տարիների ընթացքում, չի արդարացնում իրեն և չի կարողանում պաշտպանել հայ ժողովրդին։

« Պետք է ունենալ բոլորովին այլ մոտեցում, պետք է կառուցել լրիվ այլ համակարգ, և դա չպետք է հենված լինի սովետական ռազմական դոկտրինի վրա։ Մենք պետք է գնանք այլ ճանապարհով։ Եվ դրա հիմնական դրույթյերից մեկն այն է, որ երկրի անվտանգությունը և պաշտպանությունը չի կարելի թողնել միայն պետության վրա։ Եթե ուզում ես չեզոքացնել Թուրքիային, այդ պրոցեսի մեջ պետք է մտնի ողջ հայ ժողովուրդը, բոլորը պետք է մասնակցեն դրան», – ասել է Արզումանյանը։

Փորձագետը նաև հարց է հնչեցրել, թե ինչպես պետք է իրագործվի նման մոտեցումը, որ երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերին մասնակից լինի ոչ միայն պետությունը, այլև բիզնեսը, հասարակական կառույցները, եկեղեցին և այլն։

Արզումանյանը կարծում է, որ դա բավականին բարդ խնդիր է, որը , այնուամենայննիվ, պետք է լուծել։
Փորձագետի կարծիքով կտրուկ պետք է փոխվի հասարակության ու պետության վերաբերմունքը հայկական բանակի նկատմամբ։

Որպես օրինակ՝ նա հիշեցրել է Հայաստանի առաջին հանրապետության փորձը, որը անվտանգության հարցերին ու բանակի կազմավորմանը հատկացնում էր պետական բյուջեի 85 տոկոսը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կազմակերպության անդամ երկրների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի գործողություններին առանձնապես դուր չի եկել հայ ժողովրդին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …