Sunday , December 8 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի գործող իշխանությունը ձախողեց բանակցային գործընթացը. Հովհաննիսյան Տեսանյութ

Հայաստանի գործող իշխանությունը ձախողեց բանակցային գործընթացը. Հովհաննիսյան Տեսանյութ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ, ՀՀ ԱԳՆ առաջին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանել է Հայաստանի ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Հովհաննիսյանը հայտարարել է, որ հասարակության մեջ բևեռացվածություն կա, և չարժե իրավիճակը սրել։

«Եթե գործող իշխանությունները խորացրել են բևեռացումը, ապա ընդդիմությունը չպետք է նույն կերպ վարվի։ Փաստն այն է, որ ապագայում մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու՝ ապահովել համերաշխություն մեր հասարակության մեջ»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործիչը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է ներկայացնեն երկրի շահերը և բանակցեն Ադրբեջանի հետ։ Նա վստահ է՝ ներկայիս իշխանությունները ձախողել են բանակցային գործընթացը։

Հովհաննիսյան ասել է, որ վարչապետ Փաշինյանն իրեն չպետք է թույլ տար անել այն հայտարարությունը, թե Հայաստանում կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, ինչպես նաև վերջին հայտարարությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։

«Հայաստանում նոր ընտրվող կառավարությունը պետք է կապ ունենա Ռուսաստանի, Արևմուտքի, Իրանի և Չինաստանի հետ։ Վարչապետի վերջին հայտարարություններից հետո մանդատը, որ իշխանությունները ստացել էին վերջին արտահերթ ընտրություններում, այլեւս ուժի մեջ չէ։ Գործող իշխանությունն ինքը պետք է հրաժարական տա»,- շեշտել է քաղաքական գործիչը։

Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմության ցույցերի արդյունքում պետք է ստեղծվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն՝ կազմված պրոֆեսիոնալներից, և միայն դրանից հետո Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ և ձևավորվի նոր իշխանություն։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 244 մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …