Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը չարդարացրեց ակնկալիքները Տեսանյութ

Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը չարդարացրեց ակնկալիքները Տեսանյութ

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առանձնահատկություններին։

Որպես այդպիսին, փորձագետը առանձնացրել է այն հանգամանքը, որ 2022 թվականին հայերը տարելիցը առաջին անգամ նշում են առանց հարցնելու՝ կճանաչի՞ արդյոք Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում, «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում Մանուկյանն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ըստ էության եզրափակել է Միացյալ Նահանգներում 2019 թվականից սկսված ճանաչման գործընթացը, որն սկսվել էր Կոնգրեսի երկու պալատների ընդունած հայտարարություններով։

Խոսելով ամերիկյան ճանաչման ակնկալիքների մասին, Մանուկյանն ասել է, որ ցավոք, Բայդենի հայտարարությունը չունեցավ այն արդյունքը, որն սպաում էին հայերը։

«Շատ սպասելիքներ ունեինք, որ ԱՄՆ ճանաչումը իր հետ կբերի մի շարք եվրոպական երկրների ճանաչում։ Բայց նման բան չեղավ։ Վերջին մեկ տարում միայն Լատվիան միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին»,- ասել է փորձագետը։

Մանուլյանը նաև անդրադարձել է Բայդենի հայտարարության շարժառիթներին, ասելով, որ Միացյալ Նահանգների նախագահը գնացել է այդ քայլին, քանի որ բարոյական պարտավորություն է ունեցել իր հայ ընտրողների հանդեպ։ Եվ այդ քայլը, ըստ փորձագետի ավելի շատ ուղղված էր Միացյալ Նահանգների ներքին լսարանին, ամերիկայի ազգությամբ հայ քաղաքացիներին։

Բացի ներքաղաքական պատճառներից, Մանուկյանը նշել է նաև Վաշինգտոնի և Անկարայի միջև եղած որոշակի աշխարհաքաղաքական հակասությունները։ Փորձագետը համոզված է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը, Միացյալ Նահանգները հասկացրել է Թուրքիային, որ նրա վրա ազդելու բազմաթիվ լծակներ ունի, այդ թվում նեև ցեղասպանության ճանաչումը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Սուրեն Մանուկյանը գնահատել էր Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …