Sunday , February 9 2025
amru
Home / Էքսկլյուզիվ / Ինչու են հրեաներին ծափահարում զինվելու, իսկ հայերին պացիֆիզմի համար

Ինչու են հրեաներին ծափահարում զինվելու, իսկ հայերին պացիֆիզմի համար

Այսօր ապրողի ու Մեծ Եղեռնի միջև տարածությունն արդեն 107 տարեկան է, թեև այդ տարածությունը երբեք տարիներով չի չափվել, ինչպես չի չափվել Հոլոքոստը հրեաների համար։ Բայց Հոլոքոստում հրեաները հասել են մեծ քավության հետհաշվարկին, Հայոց ցեղասպանությունը դեռ լրացնում է միջազգային ճանաչումների օրագիրը։ Ասում էին, որ եթե ֆրանսիականին գումարվի ամերիկյան ճանաչումը, աշխարհը կմաքրվի այդ ծանրագույն մեղքից։ Մաքրվե՞ց, թե հակառակը՝ թաղվում է նոր մեղքի մեջ։ Եվ ուրեմն՝ ինչու՞ հրեական տառապանքը դարձավ ապրելու, հայկականը՝ կարեկցանքի միջազգային բրենդ։ Ինչու՞ հրեաներն իրենց ցավի տարածությունը լցրեցին կյանքով ու զենքի ուժին վստահող պետությամբ, մենք՝ յոթհարյուրամյա արցախյան հաղթանակի մեզ տրված տարածությունը թողեցինք խոպան ու անզեն։ Այդ ինչպես է ստացվում, որ հրեաներին ծափահարում են զինվելու, մեզ չկրակելու երդմանը հավատարիմ մնալու համար։ Ճիշտ ժամանակը չէ՞՝ մեր եղերական պատմությունը ձեր քաղաքական նպատակներում շրջանառելիս մեկ անգամ էլ հիշեք զինվելու մեր իրավունքի մասին, որովհետև վանդալների կողքին ապրելիս, եղեռնից պաշտպանվելու այլ միջոց, քան զինվելն է, այս աշխարհը չի ճանաչում։ Դրա համար էլ ձեր երկրների անդորրը զենքով եք պատնեշում, մեզ առաջարկում պաշտպանվել խոնարհությամբ, որն ավարտվում է Ծիծեռնակաբերդում ու Եռաբլուրում։ Այդ ինչպե՞ս է լինում, որ Հոլոքոստ ապրած ժողովրդավար երկիրը բռնապետի է զինում, Հայոց ցեղասպանություն ապրածին առաջարկում եք ժողովրդավարությունն ամրապնդողի մխիթարական պատվոգիրը։ Բա 107 տարի անցնի ու հետևություն չանե՞լ, թե վերջապես ինչ լեզվով է պետք խոսել մեզ միայն կարեկցանք ու պատվոգիր առաջարկողի հետ․․․

Նվեր Մնացականյան

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …