Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ռուսաստանը երկու անգամ Թուրքիային չի թողել Արցախ մտնել. Սաֆրաստյան Տեսանյութ

Ռուսաստանը երկու անգամ Թուրքիային չի թողել Արցախ մտնել. Սաֆրաստյան Տեսանյութ

Ակադեմիկոս-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան դժգոհ է արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներից։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Սաֆրաստյանն ասել է, որ պատերազմից հետո թուրքերը ցանկանում էին մասնակցել խաղաղապահ առաքելությանը հենց Արցախում։

«Թուրք առաջնորդները ցանկանում էին ստեղծել ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ զորախումբ։ Եվ այդ խաղաղապահները պետք է գործեին սիրիական մոդելով՝ համատեղ պարեկություն իրականացնելով Արցախի տարածքում։ Ռուսները դա թույլ չտվեցին»,- հայտարարել է թուրքագետը։

Փորձագետը նշել է, որ թուրքերը ևս մեկ պահանջ ունեին․ Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի թուրք սպաները պետք է մուտք ունենային Արցախի տարածք և հենց այնտեղից էլ մշտադիտարկում իրականացնեին։

Սաֆրաստյանն ընդգծել է, որ Մոսկվան այս պահանջի հետ ևս համաձայն չի եղել, արդյունքում մշտադիտարկումն իրականացվում է տեխնիկական միջոցների օգնությամբ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …