Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Քարագլխի գագաթին ուժերի եռակի դասավորություն է ձևավորվել․ արցախցի պատգամավոր Տեսանյութ

Քարագլխի գագաթին ուժերի եռակի դասավորություն է ձևավորվել․ արցախցի պատգամավոր Տեսանյութ

Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանը մեկնաբանել է Արցախի Ասկերանի շրջանի Քարագլուխ բարձունքի շուրջ ստեղծված իրավիճակը։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հարությունյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահները բարձունքում դիրք են տեղադրել՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև։

«Ես միանշանակ կարծում եմ, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ելման դիրքեր։ Այստեղ շատ կարևոր է հոգեբանական պահը․ արցախցիներն անվերապահորեն հավատում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ներդրված անվտանգության մեխանիզմներին՝ ռուս խաղաղապահներին և հայկական ինքնապաշտպանական ուժերին։ Նախադեպերը շատ են եղել, երբ ադրբեջանցիները կոպտորեն խախտել են պայմանավորվածությունները»,- ասել է պատգամավորը։

Ըստ Հարությունյանի՝ հարցը պետք է լուծվի ռուսական կողմի մասնակցությամբ, իսկ ինչ վերաբերում է Քարագլխի ուղությամբ ադրբեջանական զորքերի կուտակումներին, պատգամավորն ասել է, որ նման տեղեկություններ չկան։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արամ Հարությունյանը հայտարարել էր որ հայկական կողմի համար չափազանց կարևոր է ներկայիս կազմով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …