Monday , October 7 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանն ու Ադրբեջանը Արցախի հարցն առանց միջնորդների չեն լուծի Տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը Արցախի հարցն առանց միջնորդների չեն լուծի Տեսանյութ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը պետք է դիտարկել որպես 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման շարունակություն։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Գրիգորյանը նշել է, որ հանդիպման հիմնական թեման ըստ բաց աղբյուրների տեղեկությունների՝ լինելու է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։

«Անցյալ տարվա դեկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկաթուղային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Կարծում եմ՝ կողմերը կփորձեն այս հաջողության վրա հիմնվելով՝ քննարկել տարածաշրջանում նաև այլ երթուղիների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր»,- ընդգծել է նա։

Քաղաքագետը նշել է, որ հանդիպման ժամանակ չի կարելի անտեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունները՝ հաշվի առնելով Արցախում իրավիճակի սրումը։

Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանն այժմ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ սեփական տարբերակով, որը բաղկացած է 5 կետից և Բաքուն այն ներկայացրել է պաշտոնական Երևանին։ Սակայն փաստն այն է, որ Հայաստանն ունի կարմիր գծեր, որոնք առաջին հերթին վերաբերում են Արցախի ժողովրդի անվտանգությանը։ Ավելին՝ Հայաստանի իշխանությունները վերջերս բարձրացրել են նաև Ացախի կարգավիճակի հարցը։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն իր կազմից դուրս Արցախի համար այլ կարգավիճակ չի պատկերացնում։ Խաղաղության պայմանագիր կնքելու համար կողմերից մեկը պետք է հրաժարվի իր դիրքորոշումից, ինչն ըստ քաղաքագետի՝ քիչ հավանական է։

Գրիգորյանն ասել է նաև, որ հակամարտության քաղաքական կարգավորման հարցում դժվար է պատկերացնել, որ Երևանն ու Բաքուն առանց Մոսկվայի իմացության որևէ փաստաթուղթ կստորագրեն։

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ այս պահին Եվրամիությունը, ինչ-որ իմաստով, փոխարինում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը չէր գործում նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց բանակցել այս ձևաչափով։ Իսկ Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծումից հետո դժվար թե բոլոր երեք համանախագահները հավաքեն հակամարտող կողմերին և նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Այս պահին, ըստ քաղաքագետի՝ Արցախի հարցով կա բանակցությունների վերսկսման երեք հարթակ. ռուսական, եվրոպական և ռուս-թուրքական։

Ավելի վաղ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում պատմել էր Բրյուսել կատարած աշխատանքային այցի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …