Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի երկրի տնտեսությունը կայունացնելու համար՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ֆանյանը նշել է, որ տնտեսական վիճակի ավելի մեծ սրացում պետք չէ սպասել, և ինչպես 2020 թվականի համաճարակի դեպքում էր, պետք է քայլեր ձեռնարկել հայկական բիզնեսին աջակցելու համար՝ հատկապես այն ընկերություններին, որոնց արտադրանքն արտահանվում է ռուսական շուկա։
Մեկնաբանելով ռուսական` մասնավորապես IT ոլորտի ընկերությունների տեղափոխումը Հայաստան, տնտեսագետը նշել է, որ դա միայն Ռուսաստանին չէ,որ ձեռնտու է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընկերություններից շատերն ունեն արևմտյան արմատներ։
«Մենք անընդհատ լսում ենք, որ տարբեր բրենդներ փակվում կամ հեռանում են ռուսական շուկայից։ Ըստ այդմ, այդ ընկերությունները կցանկանան սպասարկել ռուսական լայն շուկան դրանից դուրս։ Իսկ Հայաստանը կարող է դառնալ հետաքրքիր վայր, որտեղ կարող են արտադրություն հիմնել ռուսական շուկան սպասարկելու համար»,- ասել է նա։
Տնտեսագետը նշել է՝ ինչ միջացառումներ պետք է իրականացնել Հայաստանում գնաճը կանխելու նպատակով։ Ըստ Ֆանյանի՝ անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնական Բանկն իրականացնի տոկսադրույքի վերաֆինանսավորում, ինչպես նաև պետք է գնիջեցում, քանի որ հիմնականում մարդիկ գնում են ներկրվող ապրանքներ, ինչն էլ ազդում է ներքին գնագոյացման վրա։
Տնտեսագետն անդրադարձել է նաև Հայաստանի դիրքորոշմանը պատժամիջոցային ճգնաժամի ֆոնին՝ ընդգծելով, որ «լռությունն ամենաթանկ բանն է, որ ունի Հայաստանն այս պահին»։ Ըստ Ֆանյանի՝ Հայաստանը երբեք չի բախվել տնտեսական այնպիսի ծանր վիճակի, ինչպիսին եղավ 2022թվականին։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասել էր, որ ուկրաինական իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։