Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Ամերիկացի երիտասարդները փորձառություն կստանան Հայաստանում

Ամերիկացի երիտասարդները փորձառություն կստանան Հայաստանում

ԱՄՆ հայ համայնքի հիմնադարած «Փարոս» հիմնադարամը սկսել է «SERVICE Armenia 2022» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը։

Ինչպես հայտնում է Massispost պարբերականը, ծրագիրը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 3-ից 24-ը և հնարավորություն կտա երիտասարդներին շրջագայել Հայաստանում, մասնակցել նշանակալի նախագծերի, որոնք կարևոր են Հայաստանի և հայերի համար։

«Ես անհամբեր սպասում եմ «SERVICE Armenia 2022» ծրագրի մեկնարկին: Հիանալի է տեսնել՝ ինչպես են ուսանողներն ընկերանում միմյանց հետ՝ աշխատելով Հայաստանում սպասարկման կարևոր նախագծերի վրա»,- ասել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ ծրագրի ընթացքում մասնակիցները փորձառու անգլիախոս անձնակազմի և էքսկուրսավարների հետ շրջելու են Հայաստանի պատմական, կրոնական և մշակութային վայրերով, մասնակցելու են տարբեր մշակութային և կրթական միջոցառումների, ինչն էլ կապահովի հետաքրքիր և կարևոր փորձառություն երիտասարդների համար։

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես հայ, այնպես էլ ամերիկացի երիտասարդները, ովքեր ցանկանում են օգտվել այս հնարավորությունից։Հայերենի իմացությունը պարտադիր չէ, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 15-ն է։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը արտասահմանյան բուհերում սովորող բոլոր ցանկացողներին Հայաստան տեղափոխելու պատրաստակամություն է հայտնել։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …