Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Տեղեկատվական չեզոքությունը կարող է վնասել Հայաստանին. Սամվել Մարտիրոսյան Տեսանյութ

Տեղեկատվական չեզոքությունը կարող է վնասել Հայաստանին. Սամվել Մարտիրոսյան Տեսանյութ

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ուկրաինական իրադարձությունների մասին տեղեկատվության ստուգումն իրական խնդիր է դարձել հայ օգտատերերի համար։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Մարտիրոսյանը նշել է, որ այս հարցում շատ կարևոր է փորձագետների դերը, որոնք պետք է օգնեն հասարակությանը հակասական տեղեկատվությունը ճիշտ գնահատելու և ըմբռնելու համար։

«Մենք շատ թույլ ենք փորձագիտական առումով, այսինքն՝ ռազմական, քաղաքական, տնտեսական առանցքում, փորձագիտական գնահատականը թույլ է։ Չեմ ասում, որ մասնագետներ չկան, բայց մեզ հայտնի ոլորտում չկան մարդիկ, ովքեր լավ, մարդկանց հասանելի լեզվով կբացատրեն ու իրենք էլ ամեն բան կհասկանան։ Որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում, պետք են մասնագետներ, որոնք կմշակեն տարբեր կողմերից եկող քաոսային տեղեկատվությունը, կբացատրեն մարդկանց, որպեսզի մենք չընկնենք տեղեկատվական քաոսի թակարդը»,- ասել է նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ մի իրավիճակում, երբ դժվար է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, հասարակությունը սկսում է առաջնորդվել իր համակրանքներով, ինչն իր հերթին կարող է հանգեցնել հասարակական կարծիքը շահարկելու էֆեկտի։

Որպես օրինակ՝ փորձագետը բերել է ադրբեջանական կողմի գործունեությունը, որն օգտվում է տեղեկատվական բարդ իրավիճակից և անկայունություն ստեղծում Հայաստանի հետ սահմաններին և Արցախում՝ հարմար պահի ավելի կոնկրետ գործողություններ իրականացնելու նպատակով, սակայն պարտադիր չէ, որ այդ գործողություները ռազմական բնույթ ունենան։

Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանում պետք է գիտակցեն միջազգային իրադարձություններին արձագանքելու կարևորությունը, քանի որ «լուռ» չեզոքության դեպքում այլ երկրներ կարող են տեղեկություններ տարածել Հայաստանի և պաշտոնական Երևանի անունից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով երկիրը կարող է պարենային լուրջ մարտահրավերների առաջ կանգնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …