Ադրբեջանը «հարմար» ժամանակ է ընտրել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար Տեսանյութ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Բաքուն բացասաբար կարձագանքի այն փաստին, որ Հայաստանի առաջարկով հայ-ադրբեջանական համաձայնագիրը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ղևոնդյանն ասել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի քննարկումը Մինսկի խմբին առաջարկել է Հայաստանը, սակայն դա չի նշանակում, որ Բաքուն կմերժի այս նախաձեռնությունը՝ անկախ նրանից, որ դա ձեռնտու չէ Ադրբեջանին։
Քաղաքագետը նշել է նաև, որ Ադրբեջանը կսպասի և կօգտագրոծի Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը, սակայն պարզ չէ, թե Բաքուն ինչ պատճառով կարող է սկսել գործողություններ իրականացնել։
«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը սպասում, փնտրում և գտնում է պատճառներ, իսկ շատ դեպքերում նույնիսկ ինքն է պատճառներ ստեղծում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բախումները հնարավորություն են ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը զբաղված է կամ թուլանում է, այլ այն պատճառով, որ միջազգային տիրույթում խառանաշփոթ է։ Սակայն սխալ է ասել, որ ադրբեջանական ագրեսիան ռուս-ուկրաինական իրադարձությունների հետևանք է»,- ասել է նա։
Ղևոնդյանի խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է ընդհանուր միջազգային բարդ իրավիճակից և ակտիվացնում ճնշումը Հայաստանի և Արցախի վրա՝ տարբեր սադրանքների միջոցով փորձելով հոգեբանական ճնշում գործադրել։
[13:56]
Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանն էլ մեկնաբանել է՝ ինչու է Հայաստանի ԱԳՆ-ը հրաժարվել «հինգ հիմնարար սկզբունքներով» Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելուց՝ նշելով, որ գերատեսչությունը նման որոշում է կայացրել նոր թեզերի բացակայության պատճառով։
Հարությունյանն ասել է, որ միակ նոր կետը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցություններն են։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը կարելի է համարել որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում, որը չի ընդունում և մերժում է Բաքվի առաջարկած պայմանները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։