Thursday , April 18 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Նայեք Ռուսաստանին և Ուկրաինային, ես նույնն եմ արել. Արծրուն Հովհաննիսյան Տեսանյութ

Նայեք Ռուսաստանին և Ուկրաինային, ես նույնն եմ արել. Արծրուն Հովհաննիսյան Տեսանյութ

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ռուսական և ուկրաինական կողմերի տեղեկատվական դաշտի աշխատանքը։

Հովհաննիսյանի խոսքով՝ երկու կողմերի հայտարարությունները հաստատում են 2020 թվականին արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իր պահվածքի կոռեկտությունը։

«Երբ իմ հասցեին մեղադրանքներ են հնչում (այն մասին, որ ՊՆ մամուլի նախկին խոսնակը խոսել է հաջողության մասին և կանխատեսել է հայկական կողմի հաղթանակը պատերազմի ժամանակ-խմբ.), խնդրում եմ՝ կարո՞ղ եք հակառակ օրինակ բերել, երբ կողմերն ասեն, որ ամեն ինչ վատ է ընթանում»,- ասել է Հովհաննիսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման ժամանակ։

Հովհաննիսյանը նշել է, որ երկու կողմերն էլ խոսում են միայն հաջողությունների մասին, ոչ ոք նահանջի մասին չի խոսում, ինչը բնական է նման իրավիճակում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արծրուն Հովհաննիսյանը համեմատել էր Ուկրաինայում տիրող իրավիճակը և արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …