Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ռուսական և ուկրաինական կողմերի տեղեկատվական դաշտի աշխատանքը։
Հովհաննիսյանի խոսքով՝ երկու կողմերի հայտարարությունները հաստատում են 2020 թվականին արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իր պահվածքի կոռեկտությունը։
«Երբ իմ հասցեին մեղադրանքներ են հնչում (այն մասին, որ ՊՆ մամուլի նախկին խոսնակը խոսել է հաջողության մասին և կանխատեսել է հայկական կողմի հաղթանակը պատերազմի ժամանակ-խմբ.), խնդրում եմ՝ կարո՞ղ եք հակառակ օրինակ բերել, երբ կողմերն ասեն, որ ամեն ինչ վատ է ընթանում»,- ասել է Հովհաննիսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման ժամանակ։
Հովհաննիսյանը նշել է, որ երկու կողմերն էլ խոսում են միայն հաջողությունների մասին, ոչ ոք նահանջի մասին չի խոսում, ինչը բնական է նման իրավիճակում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արծրուն Հովհաննիսյանը համեմատել էր Ուկրաինայում տիրող իրավիճակը և արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքը։
Մանրամասները՝ տեսանյութում։