Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ստեղծված իրավիճակում ճկուն քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը միլիարդներ կաշխատի․ տնտեսագետ Տեսանյութ

Ստեղծված իրավիճակում ճկուն քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը միլիարդներ կաշխատի․ տնտեսագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուբլու արժեզրկման ազդեցությունն ու հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։

Մակարյանի խոսքով, եթե Հայաստանն այս փուլում տնտեսական ոլորտում արագ և ճկուն որոշումներ կայացնի, ապա կկարողանա իր համար լուրջ օգուտներ քաղել։
Փորձագետն առաջին հերթին կարևորել է զբոսաշրջության ոլորտի զարգացումը, որով պետք է զբաղվեն զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի իշխանությունները՝ պետական մակարդակով։

«Ինձ թվում է՝ եթե մեզ հաջողվի 20 միլիոն ռուս զբոսաշրջիկների առնվազն 10 տոկոսին, այսինքն՝ 2 միլիոնին, բերել Հայաստան, ովքեր երկրում ծախսում են առնվազն 500 դոլար, մենք կվաստակենք 1 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Ըստ տնտեսագետի՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր ռուսական ավիաընկերությունների համար, որոնց առաջ փակ է եվրոպական երկինքը։ Մակարյանի խոսքով՝ հնարավոր է չվերթեր կազմակերպել Ռուսաստանից Հայաստան, իսկ հետո Հայաստանից Եվրոպա։

Մակարյանը նշել է նաև, որ Ռուսաստանին անհրաժեշտ կլինի ապրանքների և ծառայությունների մատակարարումը, որը Հայաստանը կարող է ապահովել Իրանի հետ համագործակցության շնորհիվ։

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում նոր տվյալներ էր հայտնել Ուկրաինայի հայ համայնքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …