Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Քաղավիացիան մանրամասներ է հայտնել դեպի Ուկրաինա և Ռուսաստանի հարավ թռիչքների պեղարկման մասին։

Քաղավիացիան մանրամասներ է հայտնել դեպի Ուկրաինա և Ռուսաստանի հարավ թռիչքների պեղարկման մասին։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել 2022 թվականի փետրվարի 25-ի դեպի Ուկրաինա և Ռուսաստան թռիչքների չվացուցակում։

Նրա փոխոնցմամբ՝ արդեն իսկ չեղարկվել է դեպի Կիեև չվերթը, իսկ դեպի Դոնի Ռոստով ևԿրասնոդար չվերթների վերեբերյալ դեռևս պաշտոնական հաստատում չկա, սակայն, ամենայն հավանականությամբ դրանք ևս կչեղարկվեն, քանի որ թռիչքներն այդ քաղաքաներից դեպի Երևան չեն կայացել։

Լիլիթ Աղաբեկյանը նշել է, որ չվերթների մասին տեղեկատվությունը՝ կապված իրավիճակի զարգացումների հետ, ցանկացած պահի կարող է փոփոխվել։

Ինչ վերաբերում է դեպի Մոսկվա փետրվարի 25-ի չվերթներին, Աղաբեկյանն ասել է, որ դեռևս խնդիրներ չկան, և չվերթներն իրականացվում են բնականոն ընթացքով։

Նա հիշեցրել է, որ փետրվարի 24-ին «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր դեպի Մոսկվա չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում՝ իրավիճակի հետ կապաված, իսկ հետո շարունակել էթռիչքը դեպի Մոսկվա։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը տեղեկություններ է հայտնել փետրվարի 24-ի չվերթներում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …