Tuesday , October 15 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / «Ամերիկյան հետքը» հայ-թուրքական հարաբերություններում. Նազարեթ Բերբերյան Տեսանյութ

«Ամերիկյան հետքը» հայ-թուրքական հարաբերություններում. Նազարեթ Բերբերյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում դաշնակցական հրապարակագիր, ազգային-հասարակական գործիչ Նազարեթ Բերբերյանը, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նրա խոսքով՝ Հայաստանը դատապարտված է հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, քանի որ այսօր այդ երկիրը տարածաշրջանում մեծ դերակատարություն ունի։

«Բանակցությունների հետ կապված մեր ժողովուրդը լավ բան չի սպասում։ Սակայն պետք է փաստել, որ հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է»,- ասել է Բերբերյանը։

Հասարակական գործչի կարծիքով՝ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին պարտադրում է ոչ միայն Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Արևմուտքը և Հայաստանը պետք է կարողանա բանկացությունները տանել այնպիսի ուղղությամբ, որ գործընթացից դուրս գա նվազագույն վնասներով։

Բերբերյանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի դերակատարությանն այս տարածաշրջանում՝ նշելով, որ պաշտոնական Վաշինգոտնն արդեն 30 տարի է իր մշակած սցենարներով մասնակցում է Հարավային Կովկասի քաղաքական կյանքին։ Հայ-թուրքական հարաբերություններն էլ՝ ըստ բանախոսի բացառություն չեն, որտեղ նույնպես նկատվում է «ամերիկյան մանտնահետքը»։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքագետ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …