Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանցի պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել հայ գերիների վերաբերյալ

Ադրբեջանցի պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել հայ գերիների վերաբերյալ

Եվրոնեսթի Խորհրդարնական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ փետրվարի 22-ին մեկնարկած Եվրոնեսթ ԽՎ հանձնաժողովների նիստի ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։

Նրա խոսքով՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր իր գործընկերները բարձրաձայնել են մի շարք հումանիտար հարցեր, կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը։

«Ադրբեջանցի պատգամավորներն ունեն իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Ես չէի ցանկանա վերարտադրել այդ դիրքորոշումը։ Եթե մոտավոր ասեմ՝ պատերազմի ժամանակ գերության մեջ հայտնված և դրանից հետ գերի ընկած անձանց տարանջատումն է»,- ասել է Մարիա Կարապետյանը։

Նա շեշտել է, որ հումանիտար իրավունքը նման տարանջատում չի ճանաչում և ստորագրված եռակողմ փաստաթուղթը գերիների և պահվող անձանց վերադարձի վերաբերյալ, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքը պահանջում են, որպեսզի բոլոր անձինք վերադարձվեն՝ անկախ նրանց գերության մեջ ընկնելու ժամանակահատվածից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Եվրոնեսթ ԽՎ հանձնաժողովների նիստի ընթացքում բարձրաձայնել են մի շարք խնդիրներ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …