Wednesday , October 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի վրա կարող են հարձակվել մեծ տերությունների հակամարտության դեպքում․ փորձագետ Տեսանյութ

Հայաստանի վրա կարող են հարձակվել մեծ տերությունների հակամարտության դեպքում․ փորձագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում միջազգայանգետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է այսպես կոչված ուկրաինական ճգնաժամին և այն ռիսկերին, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։

Փորձագետի կարծիքով՝ այս խնդիրը բավականին գլոբալ է, սակայն, ինչ վերաբերում է Հայաստանին, հնարավոր է մեկ բացասական ազդեցություն, որի հավանականությունն ըստ քաղաքագետի այնքան էլ բարձր չէ։

«Եթե լինի երկարատև ռազմական բախում, ես չեմ բացառում, որ Ռուսաստանի ուժերը ջլատելու նպատակով այլ ճակատներ բացվեն, այլ վայրերում, դրանք կարող են լինել Սիրիայում, Աֆղանստանում, Միջին Ասիայում և բնականաբար նաև Հարավային Կովկասում»,- նշել է Սուրեն Սարգսյանը։

Խոսելով այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան՝ օգտվելով իրավիճակից, կարող են փորձել Սյունիքում միջանցք ստանալ, Սուրեն Սարգսյանն ասել է, որ դա կլինի բացահայտ ագրեսիա ոչ թե Ռուսաստնի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության սուվերենության։ Փորձագետը սա քիչ հավանական է համարում, սակայն գտնում է, որ անպայման պետք է հաշվի առնել և գնահատել այս ռիսկը։

«Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան այս տարածաշրջանի լրջագույն խաղացողն է և Հայաստանում էլ ունի ազդեցություն, որը երբեք չի եղել։ Թուրքիան միակ պետությունն է աշխարհի, որ ուղիղ մարտահրավեր է նետում Ռուսաստանին բոլոր ուղղություններով»,- նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ սա շատ բարդ իրավիճակ է Հայաստանի համար և պետք է վարել ճիշտ արտաքաին քաղաքականություն, սակայն նման բարդությունների առաջ կարող է կանգնել նաև Ադրբեջանը, որը կարող է կռվախնձոր դառնալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինն ասել էր, որ Հայաստանը նոր ռազմական դաշինք պետք է կնքի Ռուսաստանի հետ՝ սեփական անվտանգությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …