Sunday , December 8 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Թող Բաքուն փորձի գոնե մեկ ալբանական տառ գտնել Արցախում. Պատմաբան

Թող Բաքուն փորձի գոնե մեկ ալբանական տառ գտնել Արցախում. Պատմաբան

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում պատմաբան, Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը մեկնաբանել է Ադրբեջանի քաղաքականությունը՝ Արցախում հայկական հուշարձանները որպես «ալբանական» ներկայացնելը։

Պետրոսյանի խոսքով՝ Արցախում որևէ ալբանական հետք փնտրելն անիմաստ է, քանի որ այն պարզապես չկա։

Պատմաբանը նշել է, որ Արցախի բոլոր պատմամշակութային ու կրոնական հուշարձանները հայկական են։

«Ե՛վ Ադրբեջանում, և՛ միջազգային փորձագետների շրջանում այս թեմայով լուրջ մասնագետներ չկան։ Ադրբեջանցիներին մնում է միայն կեղծել։ Արցախում 2000-ից ավելի հայկական պատմական արձանագրություն կա, բայց գոնե մեկ ալբաներեն տառ գոյություն չունի, քանի որ Արցախում երբեք ալբանական ցեղեր չեն ապրել»,- ասել է նա։

Համլետ Պետրոսյանը նշել է, որ այս հարցում, ինչպես մնացյալ բոլոր հարցերում, Ադրբեջանի հնարավոր հաջողության միակ պատճառը նավթադոլարների ներարկումն է լինելու միջազգային կառույցների գրպանները։

Ավելի վաղ, ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը խոսել է Ադրբեջանում աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն է վերացնել «հայերի թողած հորինված հետքերը ալբանական կրոնական տաճարների վրայից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …