Friday , September 13 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ադրբեջանը չի կարող «կուլ տալ» Տիգրան Մեծի քաղաքը. Պետրոսյան Տեսանյութ

Ադրբեջանը չի կարող «կուլ տալ» Տիգրան Մեծի քաղաքը. Պետրոսյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում պատմաբան, Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը պատմել է Հայոց արքա Տիգրան Երկրորդ Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի պեղումների մասին, որը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Ըստ Պետրոսյանի՝ ադրբեջանցիների համար ամենադժվարը է Տիգրանակերտը «կուլ տալն է», քանի որ քաղաքը կառուցվել է հին հելլենիստական դարաշրջանում այդ ժամանակվա նորմերով, ինչպիսին այն ժամանակվա Հայաստանի մայրաքաղաք Արտաշատն էր, և պետք է ունենալ վառ երևակայություն Տիգրանակերտը «ալբանական» կոչելու համար։

«Ես չեմ հանդիպել մեկ լուրջ ադրբեջանցի հնագետի, որը հակափաստարկներ կներկայացնի Տիգրանակերտի հայկական ծագման վերաբերյալ։ Իհարկե, կա մեկը՝ Ռիզվան Հուսեյնովը, ով վեր կացավ եկեղեցում և ասաց. «Սա մահմեդական բաղնիք է»,- պատմել է հնագետը։

Համլետ Պետրոսյանն ընդգծել է, որ չկա մի լուրջ օտարերկրյա հետազոտող, որը հրաժարվի օգտագործել «Արցախի Տիգրանակերտ» տերմինը, մինչդեռ ադրբեջանցիները փորձում են «ալբանական Տիգրանակերտ» արտահայտությունը մտցնել գիտական ոլորտ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Համլետ Պետրոսյանը «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում մեկնաբանել էր Արցախի հայկական հուշարձանները ալբանական ներկայացնելու Ադրբեջանի քաղաքականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …