ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերությունները։ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը թուլացնելու Անկարայի ջանքերի մասին։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը Վիեննայում անցկացնելու նախաձեռնությունը եկել է Երևանից։