Wednesday , April 24 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Արցախում ամեն բան պտտվում է 2025 թվականի շուրջը. պատգամավոր Տեսանյութ

Արցախում ամեն բան պտտվում է 2025 թվականի շուրջը. պատգամավոր Տեսանյութ

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Արցախում քննարկվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը։

Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտություն կա կառավարման «սուպերնախագահական» համակարգից անցում կատարել կիսանախագահականի, որի դեպքում ամբողջ իշխանությունը կենտրոնացած չի լինի մեկ անձի ձեռքում։

Արամ Հարությունյանը նշել է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո 2023 կամ 2024 թվականին կարող են տեղի ունենալ նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

«Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվում են նույն օրը։ Հերթական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։ Նոր փոփոխություններով փորձելու ենք տարանջատել այս ընտրությունները։ Մենք գիտենք նաև, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը ևս լրանում է 2025 թվականին, իսկ հինգ տարուց այն պետք է երկարացվի։ Ուստի ամեն ինչ կարծես թե կենտրոնացած է 2025 թվականի վրա»,- ասել է նա։

Պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքական համակարգերը չեն խանգարում համագործակցությանը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի ռազմական բժիշկները հումանիտար և բժշկական արշավ են իրականացրել Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …