Tuesday , January 25 2022
amru
Home / Լրահոս / Ալիևը Հայաստանից պահանջում է նշել «միջանցքի» բացման ամսաթիվը

Ալիևը Հայաստանից պահանջում է նշել «միջանցքի» բացման ամսաթիվը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գոնագքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ասել է, որ պատերազմի ժամանակ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանին։ Նա Հայաստանի իշխանություններից պահանջել է կոնկրետ ժամկետ նշել «միջանցքի» բացման համար։

«Պատերազմի ժամանակ մեզ կանգնեցնել ցանկացողներ կային, և դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան անել դա։ Ես ասացի, որ մեզ ասեն՝ երբ կազատեն մեր հողերը, և մենք կանգ կառնենք։ Ես այսօր նույն խոսքերն եմ ասում. հայտարարեք այն օրը, թե երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այս դեպքում խնդիրներ չեն լինի»,- ասել է Ալիևը։

Ալիևը սպառնացել է Հայաստանի ղեկավարությանը և պահանջել լուծել «միջանցքի» հարցը՝ ընդունելով Ադրբեջանի պայմանները։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Ադրբեջանը կոմունիկացիաների ապաշրջափակման քողի տակ փորձում է բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից Տեսանյութ

Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի ստորաբաժանումները, որոնք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում պահպանում էին Ղազախստանի …